ԱՄՆ իշխանությունները համոզված են, որ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա իրագործված հաքերային հարձակումը Մոսկվան է կազմակերպել, գրում է The Wall Street Journal-ը:
Հրատարակությունն ընդգծում է, որ Սպիտակ տնից բացի, ամերիկյան հետախուզական ծառայությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնպես համոզված են, որ հարձակումներն իրագործվել են ՌԴ-ի կողմից:
Թերթը գրում է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ պլանն իրականացնելու համար ԱՄՆ իշխանությունները պետք է հանրային մեղադրանքներ ներկայացնեն, սակայն նրանք չեն շտապում դա անել: WSJ-ի աղբյուրների տեղեկություններով` պատճառն այն է, որ այս հարցով Սպիտակ տանը միասնական կարծիք չկա:
Նշվենք, որ հաքերային հարձակման արդյունքում անհայտ չարագործները հասանելիություն են ստացել Դեմոկրատական կուսակցության անդամների, ինչպես նաև` Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի ներքին նամակագրությանը։