2016թ-ի հուլիսին Սաուդյան Արաբիան օրական 10.67 մլն բարել նավթ է արտադրել՝ դրանով ռեկորդ է սահմանվել:
Սաուդյան Արաբիան կարողացել է էականորեն ավելացնել այս տարվա հուլիսին նավթի արտադրության ծավալները: 2015թ-ի հուլիսին թագավորությանը հաջողվել էր արտադրել 10.56 մլն բարել նավթ: Նավթի պահանջարկի աճը տաք օրերին պայմանավորված է կոնդիցիոներների ակտիվ օգտագործմամբ, ինչը ավելի է աճեցնում էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները: