Կալիֆորնիայում գտնվող առանձնատունը, որում ապրում էր հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհանան, կրկին վաճառքի է հանվել, հաղորդում է The Real Deal-ը:
Նշվում է, որ 2015 թվականին այդ տունն արդեն աճուրդի հանված եղել է: Այդ ժամանակ տունը գնահատվում էր 15 միլիոն դոլար, իսկ այժմ`14,6 միլիոն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ երգչուհին իր առանձնատուն է տեղափոխվել 2012 թվականին, սակայն շուտով դուրս է եկել այնտեղից` հանձնելով այն ամսական 65 հազար դոլար ենթավարձակալությամբ:
↧
Ռիհանայի շքեղ առանձնատունը կրկին վաճառքի է հանվել
↧