Բրյուսելը որոշում է կայացրել կանաչ լույս չվառել Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու համար, քանի դեռ Լոնդոնը չի մարել Եվրամիության բազմամիլիոնանոց պարտքը:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` այս մասին Wirtschaftswoche գերմանական տնտեսական շաբաթաթերթին հայտնել է իրավիճակին ծանոթ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչ վերաբերում է վճարման ենթակա գումարի ծավալին, խոսքը մոտավորապես 25 մլրդ եվրոյի մասին է: Աղբյուրի խոսքով` պայմանավորվածությունները Բրիտանիայի և Եվրամիության միջև հնարավոր չեն լինի, քանի դեռ բրիտանացիները չեն կատարի իրենց պարտականությունները:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից դուրս գալու հարցը Մեծ Բրիտանիայում որոշվել է հունիսի 23-ին կայացած հանրաքվեի միջոցով, որի մասնակիցների 52 տոկոսը կողմ է քվեարկել Brexit-ին: