Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ford-ը ավելի քան 800 000 մեքենա է ետ կանչում ԱՄՆ-ում և Մեքսիկայում

$
0
0

Ford Motor Co. ընկերությունը 2012-2016 թվականների արտադրության շուրջ 830 000 ավտոմեքենա է ետ կանչում կողային դռների փականները փոխելու համար: Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը` մեջբերելով ամերիկյան ընկերության մամլո հաղորդագրությունը:

Փականների կառուցվածքային թերության պատճառով դռները կարող են փակվել կամ ինքնաբերաբար բացվել շարժման ընթացքում: Ընկերությունից նշում են, որ այս թերության պատճառով հնարավոր է մեկ վթար եղած լինի:

Ետ կանչման են ենթակա շուրջ 766 700 ավտոմեքենա ԱՄՆ-ում և 61 400 ավտոմեքենա Մեքսիկայում: Դրանց թվում են Ford C-Max, Ford Escape, Ford Focus, Lincoln MKC, Ford Mustang և Ford Transit Connect մոդելները:

Մեքենաների վերանորոգումն ընկերությանը 270 մլն դոլար կարժենա:  Ford-ի բաժնետոմսերը օգոստոսի 4-ի դրությամբ` նախնական աճուրդի ընթացքում թանկացել են 0.6 տոկոսով: Ընկերության կապիտալը գնահատվում է 47.44 մլրդ դոլար:

 

  

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>