Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԱՄՆ-ն մտադիր չէ վերականգնել բանկային գործարքներն Իրանի հետ

$
0
0

ԱՄՆ-ն մտադիր չէ վերականգնել անմիջական բանկային գործարքներն Իրանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք անմիջական բանկային հարաբերություններ չունենք Իրանի հետ և մտադիր չենք վերսկսել դրանք», - հայտարարել է Թոները ճեպազրույցի ժամանակ:

Այսպես Թոները մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ավելի վաղ 400 մլն դոլար կանխիկ գումար է փոխանցել Իրանին:

ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հունվարին գաղտնի Իրան է ուղարկել տարբեր երկրների արժույթով կանխիկ գումար տեղափոխող ինքնաթիռ: Գումարի ընդհանուր արժեքը հավասարազոր է եղել 400 մլն ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը` վկայակոչելով ամերիկյան և եվրոպական աղբյուրները:

Թերթի աղբյուրների հավաստմամբ` այդ գումարը, հավանաբար, փոխանցվել է հունվարին բանտարկությունից ազատ արձակված ԱՄՆ 4 քաղաքացիների համար:

Այն փաստը, որ գումարը ինքնաթիռով է փոխանցվել Իրանին, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը մեկնաբանել է այն հիմնավորմամբ, որ ԱՄՆ-ն և Իրանը բանկային հարաբերություններ չունեն:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>