Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ֆեոդոսիայի իշխանությունները ցանկանում են նոր թղթադրամների վրա պատկերել Այվազովսկու թանգարանը Ղրիմում

$
0
0

Ֆեոդոսիայի քաղաքային խորհուրդը որոշել է ռուսական նոր թղթադրամների վրա պատկերել Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքի նկարը, այն գտնվում է հենց Ֆեոդոսիայում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը հղումով:

«Ֆեոդոսիայի քաղաքային շրջանի ղեկավար Սվետլանա Գևչուկը կարծում է, որ ամենահաջող խորհրդանիշը նոր թղթադրամների համար կարող է դառնալ Ֆեոդոսիայի պատկերասրահը` Այվազովսկու հուշարձանով, ում 200-ամյակը մենք պատրաստվում ենք նշել 2017-ին»,- ասվում է քաղխորհրդի հաղորդագրությունում:

Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 17-ին Ֆեոդոսիայում: Պատկերասրահը տեղակայված է այն տանը, որը կառուցվել է նկարչի նախագծով 1848-ին, ավելի ուշ նա շինությանն ավելացրել է փոքր ցուցասրահ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>