Mercedes-Benz-ը 2016-ի առաջին կիսամյակի տվյալներով շրջանցել է BMW-ին վաճառված մեքենաների թվաքանակով:
Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը` գերմանական արտադրողն այսպիսով մոտեցել է 11 տարում առաջին անգամ բավարական մրցակցին տարեկան վաճառքի ցուցանիշով շրջանցելու իր նպատակին:
Mercedes-ի վաճառքը 2016-ի 6 ամսում 12 տոկոս աճ է գրանցել` կազմելով ավելի քան 1 մլն մեքենա: BMW-ի վաճառքը նույն ժամանակահատվածում աճել է 5.8 տոկոսով` կազմելով 986 000 մլն մեքենա: Մրցակիցների միջև տարբերությունը կազմել է 20000 մեքենա:
BMW-ն լյուքս դասի մեքենաների առաջատարի դիրքը Mercedes-Benz-ից խլել է դեռևս 2005 թվականին:
Mercedes-Benz-ի ղեկավարությունը ընկերության առաջ խնդիր է դրել մինչև 2020 թվականը շրջանցել BMW-ին պրեմիում դասի մեքենաների վաճառքի թվով: