Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Սաուդյան Արաբիան չինական նավթի շուկայում առաջատարի դիրքերը զիջել է Ռուսաստանին

$
0
0

Սաուդիան Արաբիան Ռուսաստանին է զիջել Չինաստան նավթ մատակարարող առաջատար երկրի դիրքերը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` համապատասխան տեղեկությունը նշված է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամենամսյա հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 12-ին:

Փաստաթղթում ասվում է, որ մայիսին Չինաստանն օրական 65 000 բարելով ավելացրել է Ռուսաստանից նավթի ձեռքբերման ծավալը: Մինչդեռ մատակարարումները Սաուդիան Արաբիայից Չինաստան նվազել են օրական 40 000 բարելով: Ընդհանուր առմամբ, Չինաստանն օրական 7.6 մլն բարել նավթ է ձեռք բերել:

Ռուսաստանի մասնաբաժինը չինական շուկայում կազմել է 16 տոկոս, Սաուդյան Արաբիայինը` 13 տոկոս, Իրաքինը` 11 տոկոս:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>