Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Իտալիայի վարչապետը մտադիր է Լոնդոնից ֆինանսական ինստիտուտների մի մասը տեղափոխել Միլան

$
0
0

Իտալիան կարող է օգտվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց՝ Լոնդոնից ֆինանսական ինստիտուտների գրասենյակները Միլան տեղափոխելու համար: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

«Մենք Ջուզեպե Սալայի հետ (Միլանի քաղաքապետ) փորձում ենք Միլան տեղափոխել ֆինանսական ինստիտուտները, որոնք մինչ այս տեղակայված էին Լոնդոնում: Մենք նաև քննարկում ենք եվրոպական անձնագիր տրամադրելու հնարավորությունը Բոկոնի համալսարանում սովորող բրիտանացիների համար»,- ասել է Ռենցին:

 

Իտալիայի վարչապետը վստահություն է հայտնել, որ առավելապես Brexit-ի բացասական հետևանքները կզգան հենց բրիտանացիները, չնայած որ կանխատեսվում է տնտեսության աճի դանդաղեցում ողջ Եվրոպայում:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>