Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Chanel կայսրության ժառանգորդն ամուսնացել է ղազախ գեղեցկուհու հետ (լուսանկարներ)

$
0
0

Chanel կայսրության ժառանգ հանդիսացող Դևիդ Վերթհայմերն ամուսնացել է 30-ամյա Թոգժան Իզբասարովայի հետ, ով ծնունդով Ղազախստանից է:

 

Ինչպես նշում է Tatler-ը, հարսանեկան արարողությունը կայացել է շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրերից մեկի մոտ` ընտանեկան նեղ միջավայրում։

 

Արարողությունը բաղկացած է եղել 2 մասից` առաջինն ընթացել է ղազախական, իսկ 2-րդը` եվրոպական ավանդույթների համաձայն։


Հարսանեկան արարողության մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Նշվում է միայն, որ հարսանեկան զգեստը կարել է Chanel-ի գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ղազախ գեղեցկուհին մասնագիտությամբ լրագրող է ու սովորում է Ժնևում:



Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>