Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ֆունտի փոխարժեքն ավելացել է Brexit-ի մասին բրիտանացիների հարցումից հետո

$
0
0

Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազում են, մինչդեռ ֆունտ սթերլինգը վերականգնում է իր դիրքերը: Բրիտանական արժույթի գինն աճում է՝ արձագանքելով ԵՄ-ից Միացյալ Թագավորության հնարավոր դուրս գալու վերաբերյալ հարցման արդյունքներին: Այդ մասին վկայում են Լոնդոնի բորսայի տվյալները, գրում է lenta.ru-ն:

 

Երկուշաբթի օրը՝ հունիսի 20-ին, ֆունտը թանկացել է ամերիկյան փոխարժեքի համեմատությամբ ավելի քան 1,5 տոկոսով և արժե 1,46 դոլար: Բրիտանական արժույթը նաև ամրապնդել է իր դիրքերը միասնական եվրոպական արժույթի նկատմամբ՝ մինչև ֆունտի համար 1,28 եվրո:

 

Հունիսի 16-ին հրապարակված վերջին հարցման տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 45 տոկոսը հանդես է գալիս Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի պահպանության օգտին: 42 տոկոսը դեմ է արտահայտվել: ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին։

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>