Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ինչպիսի տեսք կունենա ապագայի Hyperloop գերարագ տրանսպորտային համակարգը (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

Ամերիկյան SpaseX տիեզերական ընկերության ղեկավար Էլոն Մասկի Hyperloop տրանսպորտային համակարգի դիզայներական մրցույթը մոտենում է ավարտին:  

Ինչպես հայտնում է Business Insider-ը`շուտով կներկայացվի Hyperloop տրանսպորտային համակարգի վերջնական դիզայներական տեսքը: Ըստ նախագծի` ուղևորատար տրանսպորտը գլանաձև խողովականման անոթի տեսք է ունենալու, որը ուղևորներին մի կետից մյուսը կհասցնի 1126 կմ/ժամ արագությամբ: 

Դիզայներական մրցույթին մասնակցող Hyperloop Transportation Technologies ընկերությունը մտադիր է այս տարի Կալիֆոռնիայում կառուցել իր սեփական Hyperloop փորձնական գնացքը: 

Նորարար գերարագ տրանսպորտային միջոցի ուշագրավ տարրերից են նաև պատուհանները, որոնք կփոխարինվեն էկրաններով, որոնք վիդեո տարբերակով կցուցադրեն արտաքին միջավայրի բնապատկերները:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>