Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԱՄՆ-ն և Մեքսիկան մտադիր են կիսել հայտնի  նարկոբարոն Խոակին Գուսմանի կարողությունը

$
0
0

ԱՄՆ-ի և Մեքսիկայի իշխանությունները մտադիր են իրականացնել հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանի ունեցվածքի բաժանումը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Մեքսիկայում ամերիկյան դեսպանության ներկայացուցիչը:

Հունվարին Մեքսիկայի իշխանությունների կողմից ձերբակալված «Սինալոա» թմրակարտելի առաջնորդը, ով հայտնի է «Թզուկ» (El Chapo) մականունով, այժմ տեղափոխվել է ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող մեքսիկական բանտ, որտեղ սպասում է ԱՄՆ արտահանձնմանը: ԱՄՆ-ի երկու նահանգում նրան մեղադրանք է ներկայացվել թմրավաճառք իրականացնելու և սպանությունների գործով:

Ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ի և Մեքսիկայի կառավարությունները երկխոսություն են վարում Գուսմանի կարողության բաշխման շուրջ: «Եթե նա դատապարտվի, հուսով ենք, որ նրա ունեցվածքի արդարացի բաժանում տեղի կունենա երկու երկրների միջև», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Հայտնի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը, սակայն նարկոբարոնի անձնական ունեցվածքը մեկ տարի առաջ գնահատվում էր  1 մլրդ դոլար, իսկ «Սինալոա» թմրակարտելի միջոցները գերազանցում են այդ գումարը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>