Pixar ընկերության «Դորիին որոնելիս» անիմացիոն ֆիլմը նախնական ցուցադրության ընթացքում 9.2 մլն դոլար է հավաքել, ինչը գերազանցել է «Մինյոններ» լիամետրաժ ֆիլմի նախորդ տարվա ռեկորդը, գրում է Vanity Fair-ը։
Նախնական գնահատականներով՝ նոր մուլտֆիլմը կարող է առաջին հանգստյան օրերի ընթացքում 120-130 մլն դոլար հավաքել: Այդ դեպքում, հնարավոր է, այն գերազանցի նախորդ ռեկորդակրի` «Խաղալիքների պատմությունը- 3» մուլտֆիլմի ռեկորդը: