Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռուսաստանը հրաժարվում է տանկեր և կործանիչներ մատակարարել Իրանին

$
0
0

Ռուսաստանն Իրանին հարձակողական զենք չի մատակարարի, թեև Թեհրանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական արտադրության տանկերի և կործանիչների հանդեպ։ Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
 

Նրա խոսքով՝ Իրանը հետաքրքրված է Ռուսաստանից T-90 տանկերի և Су-30СМ կործանիչների գնման հարցում, սակայն նման զենք այնտեղ մատակարարել արգելում են պատժամիջոցները, որոնք սահմանվել են Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

 

Այս առիթով Չեմեզովը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է Իրանին մատակարարել միայն այնպիսի սպառազինություն, որը չի մտնում այդ պատժամիջոցների մեջ: Մասնավորապես՝ նա հույս ունի, որ մինչև այս տարվա վերջ կկարողանան ամբողջությամբ իրականացնել Իրանի հետ С-300 զենիթային համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը:
 

«Մենք ոչ մի անգամ չենք խախտել միջազգային պայմանավորվածությունները: Չենք խախտի և այժմ»,- ասել է Չեմեզովը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>