Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ՀՀ-ի և KFW-ի բանկի միջև ստորագրվել է 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր

$
0
0

2016թ. մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանը  դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել:


Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից։


«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ նախատեսվում է  Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրել 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:
 

Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք ֆինանսական օժանդակության գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, Ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես  նաև Ծրագրի շրջանակներում ոլորտի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>