Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հնարավոր է մարքեթինգ՝ 0 բյուջեով. հայտնի մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում կիսվեց բիզնես գաղտնիքներով

$
0
0

Ռուս հայտնի մարքեթոլոգ Իգոր Մանն այսօր Երևանում անցկացրեց բիզնես թրեյնինգ, որին մասնակցելու ցանկություն էին հայտնել 100-ից ավելի գործարարներ, վաճառքի տնօրեններ, մարքեթոլոգներ, PR մենեջերներ և այլն: 


«Մարքեթինգ՝ 0 բյուջեով» թեմայով բիզնես թրեյնինգին մարքեթոլոգը ներկայացրեց բիզնես գաղտնիքներ՝ նաև դրանք նաև տեղայնացնելով: 


Մասնավորապես նա անդրադարձավ ՀՀ դրամին, որը ապրանքների գներ նշելու համար բավական զրոներ է պարունակում և նշեց, որ երբ ապրանքի վրա գրվում է գինը, և այն արժե օրինակ՝ 100 000 դրամ, լավատեսը միայն 100-ը կտեսնի, իսկ վատատեսը՝ մի ամբողջ 100 000 դրամ:


«Երբեք զրոները միասին չդնեք, զրոները գնորդի աչքերին մեծ թիվ են կազմում, պետք է դրանք կրճատել և գրել ընդամենը 100 հազար: Այնպես որ, գաղտնիքներից մեկն է գրել կարճ, և կլինի շատ ավելի հրաշալի»,-ասաց նա:
 

Իգոր Մանն արդեն առանձին զրույցում ասաց, որ վաղուց Երևանում չէր եղել և տեսնում է, թե ինչ հիանալի ձևով փոխվել և զարգացել է թե՛ քաղաքը, թե՛ երկիրը և հույս հայտնեց, որ իր անցկացրած սեմինարը ևս կնպաստի բիզնես դաշտի զարգացմանը: 
 

«Մարքեթինգն ինքին կարևոր է թե՛ մեծ, թե՛ փոքր բիզնեսի համար, և պետք է հասկանալ, որ իրականում մարքեթինգ անելու համար գումար պետք չէ ունենալ: Դուք կարող եք արդյունավետ օգտագործելով մարքեթինգի գործիքները, որոնց մասին չգիտեիք և որոնց համար ոչ մի բյուջե չի պահանջվում՝ հաջողության հասնել: Գոյություն ունի 100-ից ավելի բիզնես գործիքներ, որոնց մասին էլ այսօր ես խոսում եմ»,-ասաց նա:  

 

Իգոր Մաննը նշեց, թե մարդիկ, միևնույն է, գումար են ծախսում իրենց պահանջները բավարարելու համար և շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են այդ պահանջները, որպեսզի դրանով կարողանան գնորդ ձեռք բերել, կամ եթե կորցրել են, ինչպես նրանց վերադարձնել:

 

«Կան նաև միջոցներ, թե ինչպես ձեռք բերել նոր հաճախորդներ, սա համակարգային աշխատանքն է և կան նաև, որ շատ հեշտ քայլեր են, ինչպես օրինակ՝ ինքնապատասխանիչ ունենալ, և միշտ հասանելի լինել հաճախորդներին: Անհրաժեշտ է ճիշտ հաղորդագրություններ տարածել, քանի որ դրանք էլ մեծ դեր ունեն»,-ասաց նա:
 

Ի դեպ, թրեյնինգի ժամանակ հայտնի մարքեթոլոգը լսարանից պահանջեց, որ ճմրթած թղթեր նետեն իր վրա այն ժամանակ, երբ ներկայացված գործիքակազմից որևէ մեկն իրենց դուր եկավ և կարծում են, որ իրենց բիզնեսի համար դա կօգտագործեն:


Իգոր Մաննը բացատրեց՝ նման առաջադրանքը երկու նպատակ ուներ. նախ մարդկանց մոտ տպավորվի, որպեսզի այն հետագայում կիրառեն և երկրորդ, որ դրանով արդեն մյուս մասնակիցներն են զգոնանում:
 

«Երբ տեսնում է՝ մեկը թուղթ շպրտեց, ասում ես՝ գրողը տանի, ես կարծես ինչ-որ կարևոր բան բաց եմ թողել և կենտրոնանում ես, թե ինչ էր ասում և փորձում հիշել»,-ասաց նա և նշեց, թե նույնիսկ կատակել է, եթե թուղթը իրեն դիպչի, ուրեմն անպայման բիզնեսում գործիքը կիրառելով՝ հաջողություններ կունենա:
 

«Դեռևս մի հոգու միայն հաջողվեց նետած թղթով ինձ դիպչել»,-ասաց նա: 

 

Ի դեպ Իգոր Մաննը նկատեց, որ նետած թղթերի քանակից հասկանալի էր, թե ինչ լավ են աշխատել:

 

Թրեյնինգի անցկացման կազմակերպիչ «Սարաջյան թրեյնինգս»-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ փոքր բյուջեով կամ 0 բյուջեով արդյունավետ մարքեթինգ անելն աշխարհում շատ ակտուալ է և դրանցի ելնելով են որոշել կազմակերպել:
 

«Առաջնահերթ ճգնաժամի ժամանակ կրճատում են մարքետինգը, իսկ բիզնեսի գլխավոր սխեման հենց մարկետինգն է, այսինքն, եթե մարքեթինգ չունես, քո բիզնեսն առաջ չի գնա: Զուտ այդ պատճառով, որ դրանից կախված է բիզնեսի առաջընթացը»,-ասաց նա:

 

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» մենեջեր Արտյոմ Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նման թրեյնինգները մասնագիտական և հետագա գործունեության համար չափազանց անհրաժեշտ են:

 

«Շատ գործիքներ կան, որ միգուցե գիտեինք, բայց այդ ամենը պետք է ճիշտ փաթեթավորել և ճիշտ ձևով ներկայացնել ու համախմբել»,-ասաց նա: Իսկ թե առաջարկներից կոնկրետ որը նրա համար կիրառելի կլինի, նշեց՝ մասնավորապես գնային առաջարկները։


«Նաև կան գործիքներ, որոնք պրակտիկայում կիրառում ենք, բայց դրանք ուղղակիորեն կատարելագործելով, հուսով ենք, կնպաստենք բիզնեսի զարգացմանն ու վաճառքների աճին»,-ասաց նա:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>