Mazzanti Automobili ընկերությունը ստեղծել է իտալական արտադրության ամենահզոր հիպերքարը, որը ստացել է Millecavalli անվանումն ու հանվելու է սերիական արտադրության:
Ինչպես նշում է motor.ru-ն, ընկերության հրապարակած նոր տեսանյութում ասվում է, որ մեքենան համալրված է 7.2 լ աշխատանքային ծավալով, 1.000 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով: Այսպիսով` երկդռնանի հիպերքարը կգերազանցի ներկայում իտալական արտադրության ամենահզոր մեքենային` Ferrari LaFerrari-ին, որի շարժիչն ունի 963 ձիաուժ հզորություն:
Հիպերքարը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.7 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 400 կմ/ժ է: Աղբյուրը նկատում է, որ այս ցուցանիշներով ևս Millecavalli-ն գերազանցում է Ferrari LaFerrari-ին:
Նորույթի պրեմիերան կայանալու է հունիսի 8-ին: Հայտնի է, որ այս մեքենայից արտադրվելու է ընդամենը 25 հատ: