Ճապոնական Toyota ընկերությունը բանակցում է ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության հետ` նպատակ ունենալով գնել վերջինիս ռոբոտաշինական բիզնեսը` Boston Dynamics-ը:
Ինչպես նշում է techinsider.com-ը, քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Google-ի և Boston Dynamics-ի միջև 2014թ. ի վեր բավական լարված հարաբերություններ են, ուստի՝ զարմանալի չէ, որ տեխնոլոգիական «հսկան» ուզում է վաճառել իրեն պատկանող ընկերությունը:
Հայտնի է, որ Toyota-ի և Boston Dynamics-ի մասնագետները նախկինում համագործակցության փորձ են ունեցել: Նշվում է, որ Google-ի հետ տարաձայնությունների ի հայտ գալուց ի վեր Boston Dynamics-ից որոշ բարձրակարգ մասնագետներ աշխատանքի են անցել Toyota-ում: