Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Գիրք, որը փոխեց աշխարհը. Մարքսի ստորագրությամբ «Կապիտալը» կհանվի աճուրդի

$
0
0

Bonhams աճուրդի տունը պատրաստվում է վաճառել մարքսիզմի գաղափարախոսության հիմնադիր Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հրատարակության օրինակներից մեկը:



Ինչպես նշում է The Guardian-ը, գիրքն արժեքավոր է այնքանով, որ դրա վրա կա Մարքսի ստորագրությունն ու ընկերոջ համար թողած երկտողը:


Հայտնի է, որ Մարքսը գերմաներենով գրված գիրքը ստորագրել է 1867թ. սեպտեմբերի 18-ին: Այնուհետև հեղինակն այն նվիրել է իր մտերիմ ընկերոջը` դերձակ Գեորգ Էկարիուսին:


Bonhams-ի փորձագետները նմուշը նկարագրելիս նշել են, որ «սա բացառիկ գիրք է, որը փոխել է աշխարհը»: Նրանց կանխատեսմամբ` գիրքը կվաճառվի 170.000-175.000 դոլարով:

 

Աճուրդը կայանալու է հունիսի 15-ին` Լոնդոնում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>