Մեկ միլիարդ դոլար արժողությամբ` աշխարհի ամենամեծ կրուիզային նավը ֆրանսիական նավաշինական գործարանից ուղևորվել է Մեծ Բրիտանիա, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ նավը, որը ստացել է «Ծովերի ներդաշնակություն» անվանումը, մայիսի 22-ին պատրաստվում է իր անդրանիկ շրջագայությանը։
Նավը բաղկացած է 18 տախտակամածից և կարող է տեղավորել 5,479 մարդու: Նավում կա ջրաշխարհ, սերֆինգի երկու սիմուլյատոր, թատրոն, կազինո, ծովում ամենաարագ ինտերնետը և ճաշելու համար նախատեսված 20 վայր: