Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Amazon-ը YouTube-ի մրցակից ծառայություն է թողարկում

$
0
0

Amazon-ը տեսանյութեր վերբեռնելու համար սեփական Amazon Video Direct ծառայությունն է թողարկում, որը կմրցակցի YouTube տեսահոսթինգի հետ: 

Ինչպես տեղեկացնում է Tech Insider-ը` ծրագիրը տեսանյութ պատրաստողներին հնարավորություն կտա գումար վաստակել հոնորարների և գովազդների միջոցով` ըստ վերբեռնված տեսանյութերի հեռարձակվող րոպեների:

Նշվում է, որ Amazon-ի նոր հարթակը նախատեսված է «պրոֆեսիոնալ» տեսանյութ ստեղծողների համար: Միակ պահանջն այն է, որ տեսանյութը պետք է լինի HD ձևաչափով և փակ ենթագրեր ունենա:

Տեսանյութը տեղադրողները կկարողանան ընտրել` ինչպես դիտելի դարձնել իրենց նյութը ծառայությունում` թույլ տալով օգտատերերին ներբեռնել, հեռարձակել, վարձել կամ գնել իրենց տեսանյութերը:

Amazon-ից հայտնում են, որ նյութեր հրապարակողները հասանելիություն կունենան ծառայության այցելությունների և դիտման վերլուծական տվյալներին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>