Կանադական Lucara Diamond Corporation ընկերությունը հսկայական չմշակված ադամանդը վաճառել է 63 մլն դոլարով, գրում է BBC-ն:
Դա ամենաբարձր արժեքն է, որ երբևէ վճարվել է չմշակված թանկարժեք քարի համար: Բացի այդ, ընկերությունը քարի մշակումից հետո յուրաքանչյուր գործարքի համար կստանա եկամտի 10%-ը:
Ադամանդը հայտնաբերել է Lucara Diamond ընկերությունը՝ Բոթսվանայում՝ նախորդ տարի: Այն 813 կարատանոց է:
Կանադական ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հունիսին կվաճառվի ևս մի խոշոր ադամանդ, որը կրկին հայտնաբերվել է Բոթսվանայում: