Volvo Car Group-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հական Սամուելսոնը դարձել է մեքենաշինական արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր գերմանական ամենամյա մրցանակի՝ «Ոսկե ղեկանիվի» դափնեկիրը:
Ինչպես գրում է Euromag-ը, այս մրցանակին շվեդ գործարարն արժանացել է որպես ամենահաջողակ թոփ-մենեջերը մեքենաշինության ասպարեզում:
«Ոսկե ղեկանիվ» մրցանակը, որը շնորհվում է ամեն տարի, հիմնվել է Springer հրատարակչության կողմից:
Այս տարվա ամռանը Volvo Cars ընկերությունը հայտարարել էր, որ 2019-ից սկսած յուրաքանչյուր նոր ավտոմեքենա համալրված կլինի էլեկտրաշարժիչով: