«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալն օգնել է կանխել իսպանական Օսունա քաղաքի տնտեսական աղետը:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը` Սևիլյա նահանգում գտնվող Օսունա քաղաքը զգալիորեն տուժել է 2008-ին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամից: 18000 բնակիչ ունեցող քաղաքը գործազրկության ամենից բարձր մակարդակը (մինչև 35 տոկոս) ունեցող քաղաքն էր Իսպանիայում, ինչի պատճառով երիտասարդությունը գրեթե ամբողջովին հեռացել էր հայրենի քաղաքից:
Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվել է 2014-ի աշնանը, երբ նախկին հռոմեական միջնաբերդը նկարահանումների վայր դարձավ հեռուստասերիալի համար: Այդ օրվանից ի վեր քաղաքը բազմաթիվ զբոսաշրջիկների է ընդունում, որոնք ցանկանում են տեսնել սերիալում տեղ գտած ամրոցը: