Twitter միկրոբլոգների ծառայությունն արգելել է Russia Today (RT) և Sputnik գործակալությունների միկրոբլոգներին ցանկացած տեսակի գովազդային գրառումներ կատարել: Meduza գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարկվել է հոտեմբերի 26-ին:
Սոցցանցի ղեկավարությունից մեկնաբանել են, որ որոշումը կայացվել է ամերիկյան հետախուզական միության եզրակացությունների հիման վրա առ այն, որ երկու ռուսական գործակալությունն էլ փորձել են ազդել 2016-ին անցկացված ամերիկյան նախագահական ընտրությունների վրա:
Բացի այդ, Twitter-ը մտադիր է բարեգործական նպատակներին 1.9 մլն դոլար հատկացնել՝ 2011-ից ի վեր RT-ի և Sputnik-ի գովազդներից ստացված եկամտից: