«Տենկաֆուբու» տեսակի 2 հատ խուրման Ճապոնիայում վաճառվել է 540.000 իենով, ինչը համարժեք է մոտ 5.000 դոլարին, հայտնում է ria.ru-ն:
Գյուղատնտեսական ասոցիացիաների համաճապոնական ֆեդերացիայի ներկայացուցիչ Իտո Յոսիյուկին նշել է, որ նման բարձր գնով խուրմաները վաճառելու պատճառը եղել է դրանց բացառիկ քաղցրությունը:
«Եթե սովորական խուրմայում շաքարի պարունակությունը կազմում է 15-16 աստիճան՝ ըստ Բրիքսի սանդղակի, ապա այս էլիտար տեսակի դեպքում գերազանցում է 18 աստիճանը: Մինչդեռ երեկ վաճառված 2 նմուշներում շաքարի պարունակությունը գերազանցել է 25 աստիճանը»,-ասել է նա:
Հայտնի է, որ «տենկաֆուբու» տեսակի ստեղծման վրա ծախսվել է 11 տարի: Այն վաճառքում է հայտնվել միայն անցած տարի: