Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Չինաստանը կարող է փակել երկրում առկա գործարանների կեսը

$
0
0

Թիվ մեկ արդյունաբերական երկիրը դառնալու նվաճումը հեշտ չի տրվել Չինաստանին. երկիրը բառացիորեն խեղդվում է հազարավոր գործարաններից եկող վնասակար նյութերի արտանետումների պատճառով:

Օդի աղտոտվածության մակարդակն այնպիսի աստիճանի կարող է հասնել երկրում, որ շուտով որոշ շրջաններում բնակվելը վտանգավոր կլինի առողջության համար:

Life.ru-ի հաղորդմամբ՝ Չինաստանի կառավարությունն արդեն սկսել է լուրջ ուշադրություն դարձնել տասնյակ միլիոնավոր մարդկանց առողջությանը սպառնացող վտանգին, սակայն, գիտնականների կարծիքով, խնդրի մասնակի լուծմանը հասնել հնարավոր կլինի միայն արդյունաբերական հիմնարկների 40 տոկոսով կրճատման դեպքում:

Միևնույն ժամանակ, հետազոտողների տվյալների համաձայն՝ ավելի քան 80 000 գործարան Չինաստանում մեղադրվում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու փաստերը թաքցնելու մեջ: Չինաստանում տարեցտարի աճում է օնկոլոգիական հիվանդություններից մահացողների թիվը. դրա հիմնական պատճառը մասնագետները համարաում են վատ վիճակում գտնվող էկոլոգիան:


 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>