Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Երկտողերը, որոնցում Էյնշտեյնը բացահայտել է երջանկության գաղտնիքը, կհանվեն աճուրդի (լուսանկար)

$
0
0

20-րդ դարի հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի գրած երկտողերը, որոնք ֆիզիկոսը 1922թ. տվել է իրեն Նոբելյան մրցանակի արժանացնելու տեղեկությունը հայտնած փոստատարին, հոկտեմբերի 24-ին կհանվեն աճուրդի:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նմուշների վաճառքով կզբաղվի Winner's Auctions & Exhibitions աճուրդի տունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1922թ. Էյնշտեյնը գտնվել է Ճապոնիայում, որտեղ դասախոսություններ է կարդացել:

Երբ նա փոստատարից Նոբելյան մրցանակի արժանանալու վերաբերյալ տեղեկություն է ստացել, չի ցանկացել աշխատողին առանց թեյավճարի բաց թողնել: Բայց քանի որ թեյավճարի ավանդույթը ճապոնական հասարակությունում տարածում չի ունեցել, ֆիզիկոսը որոշել է գումարի փոխարեն փոստատարի համար բացահայտել երջանկության գաղտնիքը:

Առանձին թղթերի վրա գրված երկտողերում ասվում է. «Հանգիստ ու համեստ կյանքն ավելի շատ երջանկություն է բերում, քան մշտական հուզմունքների հետ կապված ձգտումը դեպի հաջողություն»: Բացի այդ, Էյնշտեյնը գրել է. «Որտեղ կա կամք, այնտեղ ճանապարհ էլ կա»:

Երկտողերն աճուրդի հանած մարդը, որին պատկանում են նմուշները, ցանկացել է անհայտ մնալ:

 

Картинки по запросу Note physicist gave to a Japanese courier 95 years ago telling him 'a quiet and modest life brings joy' goes up for auction

The note has surfaced 95 years later and is now up for auction


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>