Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը

$
0
0

Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում:

 

Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները՝ գնահատելով հնարավոր ռիսկերն ու հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցը:

 

Անդրադարձ է կատարվել նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որով, ըստ զեկուցողների, հստակեցվում է որակի ապահովման համակարգի գործունեությունը: 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>