Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Երբ մարդիկ սկսեն գործնականում կիրառել օրենսգիրքը, ավելի մեծ վստահությամբ են լցվելու հարկային համակարգի նկատմամբ. պաշտոնյա

$
0
0

Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ 2018 թվականից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքին, որտեղ, ըստ նրա, քայլեր են ձեռնարկված ձեռնարկատիրական գործունեության համար բազմաթիվ կարգավորումների համար:

Ինչ վերաբերում է օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանը և քննադատություններին, ապա նա նշեց, որ այս պահին օրենսգրքում համակարգային փոփոխություններ կատարելու հարց չի քննարկվում և եթե անգամ այս ընթացքում եղան փոփոխություններ, դրանք նույնպես ուղղված էին հարկ վճարողների գործունեության պայմաններն ավելի նպաստավոր դարձնելուն:

«Այս առումով ակնկալվում է, որ 2018 թվականի հունվարի մեկից նոր հարկային օրենսգիրքն անպայման գործելու է: Դժվար է առհասարակ պատկերացնել հարկային օրենսգրքի ընդունում և մի իրավիճակ, որտեղ բոլոր հարկ վճարողները միաձայն գոհ են հարկային օրենսգրքից, հենց նույնիսկ այն պատճառով, որ ոչ բոլոր են սիրում հարկեր վճարել»,-ասաց նա:

Արման Պողոսյանը նշեց, որ փաստաթուղթը մեծածավալ է, ունի բազմաթիվ կարգավորումներ, և հարկ վճարող ինչ-ինչ շրջանակների ինչ-որ կարգավորում կարող է չգոհացնել:

«Սակայն դա չի ստվերում օրենսգրքի դերն ու նշանակությունը և չի նշանակում, որ օրենսգրքում տրված լուծումներ նպաստավոր չեն: Օրենսգիրքը՝ որպես համալիր օրենսդրական փաստաթուղթ, մի քանի քայլ առաջ է գործող օրենսդրությունից և հնարավորություն է ընձեռելու ունենալ ավելի լավ, նպաստավոր հարկային միջավայր»,-ասաց նա:

Հարցին, թե հակասություն չկա՞, որ օրենսգիրքն ընդունվել է նախորդ կառավարության կողմից, այնինչ կիրառվելու է այս կառավարության ժամանակ, մոտեցումների և դիրքորոշումների մեջ չկա՞ն տարբերություններ, վարչության պետը նշեց, որ առհասարակ օրենսգիրքն ունի հստակ նպատակադրումներ, և այդ նպատակադրումները համահունչ են կառավարության նոր ծրագրով սահմանված հարկային ոլորտին վերաբերող նպատակադրումներին:

«Այդուհանդերձ, եթե կլինեն նոր գերակայություններ, ուղենիշներ, որոնք արտացոլված չեն օրենսգրքում, բնականաբար իրենք կդառնան քննարկման առարկա, և ըստ անհրաժեշտության՝ լրացումներ կկատարվեն օրենսգրքում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ գործունեության մեջ դրվելուց հետո դժգոհությունների հիմքեր չկան: «Ընդհակառակը ակնկալվում է, որ երբ մարդիկ սկսեն գործնականում կիրառել օրենսգիրքը, հասկանան նրա դրական կողմերը, ավելի մեծ վստահությամբ են լցվելու հարկային համակարգի նկատմամբ»,-ասաց նա:

Արման Պողոսյանը նկատեց, որ հարկային օրենսգրքի առաջ դրված նպատակադրումներից է հարկային միջավայրի կայունության ապահովումը, նպաստավոր լինելը, այսինքն` երբ սպասարկող օրենսդրությունը պարբերաբար չի փոփոխվելու, լինելու է ավելի կանխատեսելի, թափանցիկ:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>