Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Tert.am- հետ զրույցում հայտնեց, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է մոտ 35 տոկոսի աճ, իսկ մինչև տարեվերջ ակնկալում են ավելի բարձր աճ:
Նա նշեց, որ ոլորտի հիմնական խնդիրը կադրերի պակասն է, ինչի ուղղությամբ աշխատում են համալսարանների հետ: «Արդյունքը կարող ենք համարել այն, որ տարբեր մեծ ընկերություններ` հիմնականում պոլիտեխնիկական իսնտիտուտի բազայի վրա, ստեղծում են ամբիոններ, իրենք իրենց մասնագետներով դասընթացներ են կազմակերպում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության երկրների շրջանակում առաջատար դիրք զբաղեցնելու հարցին, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դա կապված է այն բանի հետ, թե ԵԱՏՄ որ երկրի հետ ենք համեմատվում: «Ռուսաստանը Բելառուսը բավականին առաջ են, իհարկե, մենք էլ ցածր դիրքերում չենք»,- ասաց նա: