Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Tesla ընկերությունը հարյուրավոր աշխատակիցների է ազատել մեկ շաբաթում

$
0
0

Շքեղ դասի էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc ընկերությունը շուրջ 400 աշխատակցի է հեռացրել այս շաբաթ, որոնց թվում՝ թիմերի ղեկավարներ և վերահսկիչներ: The Independent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախկին աշխատակիցներից մեկը:

Ընկերությունից մեկնաբանել են, որ հեռացումները պայմանավորված են տարեկան արդյունքների վերլուծությամբ, սակայն չեն հաստատել ազատված աշխատակիցների թվաքանակը:

Թեև ընկերության մեկանաբանության մեջ ասվում է, որ կրճատումները պայմանավորված են աշխատակիցների պարտականությունների կատարողականության դրսևորմամբ, աղբյուրը նշել է, որ իրեն նախկինում երբեք նկատողություն չի արվել հեռացումից առաջ:

Նշվում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում ընկերությունն արդեն 220 Model 3 սեդան է առաքել և ևս 260-ն արտադրել է:

 


  


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>