Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԱՄՆ-ն և ԵՄ-ն հաստատել են Հարավային գազային միջանցքի կառուցմանն իրենց աջակցությունը

$
0
0

ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Եվրոպայի մի շարք էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերին. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է Վաշինգտոնում կայացած Էներգետիկ հարցերով ԱՄՆ-ԵՄ խորհրդի նիստն ամփոփող հայտարարության մեջ:

 

«Խորհուրդը հաստատել է իր աջակցությունը Հարավային գազային միջանցքի բացմանը՝ ներառյալ Տրանսադրիատիկ գազատարը, ընդգծել է Հունաստան-Բուլղարիա  միջազգային հանգույցի կարևորությունը, և Խորվաթիայում, ինչպես նաև Հունաստանում հեղուկ բնական գազի տերմինալների կառուցումը, եթե դրա պահանջարկը կա շուկայում»,-ասված է հայտարարության մեջ:

 

Այլ նախագծերի թվում հիշատակվում են Լեհաստան-Լիտվա միջազգային հանգույցը, որը պետք է դեպի Ֆինլանդիա և Բալթյան երկրներ գազի այլընտրանքային մատակարարում ապահովի:

 

«Էլեկտրականության ոլորտում Խորհուրդը կարևորել է բալթյան երկրների լիակատար ինտեգրումը ԵՄ-ի ներքին էներգետիկ շուկային, և ողջունել է Լիտվա-Լեհաստան և Լիտվա-Շվեդիա էներգահաղորդակցության գծերի ավարտը՝ 2015 թվականի դեկտեմբերին»,-ասված է հայտարարության մեջ:

 

ԱՄՆ-ԵՄ էներգետիկ հարցերով խորհրդի նիստը տեղի է ունեցել երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համանախագահությամբ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>