Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայաստանին թողնված է 2 ճանապարհ` կա՛մ ԵԱՏՄ շուկայի անորակ արտադրանք, կա՛մ այլ շուկաների արտադրանք` բարձր մաքսատուրքերով. Արմեն Մարտիրոսյան

$
0
0

Կա 4 գործոն, որոնք Հայաստանում առաջիկայում բերելու են ապրանքների գների, այս թվում նաև՝ առաջին անհրաժեշտության մթերքների թանկացումների, և արդյունքում՝ժողովուրդը հերթական անգամ կձգի գոտիները՝ մինչև «անձգելին»:

Tert.am –ի հետ զրույցում հայտարարեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքներով մաքսատուրքերի և հարյուրավոր անուն ապրանքների աստիճանական բարձրացմանը:

«Մեր ժողովուրդը գոտին լավ է ձգում, մեր ժողովրդի գոտու ձգումն անվերջ է և  մեր ժողովրդի համբերությունն անսահման է, իսկ  լավագույն ելքը՝ արտագաղթը: Իշխանություններն էլ, փառք Աստծո, ոստիկանական մահակների պակաս չեն թողել, լավ զինել են, շատ որակյալ հանդերձանք են հագցրել, հատուկ տեխնիկա ունեն»,–ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ երբ 2013-ին Սերժն Սարգսյանը ԵԱՏՄ մտնելու պատրաստակամություն հայտնեց , որևէ տնտեսական հաշվարկ չէր արվել:

«Եվ ինչպես ինքն ասաց՝ մի գիշերվա մեջ ընդունված որոշում էր, միանձնյա որոշեց և ԵԱՏՄ մտավ: Այնուհետև սկսեցին հաշվել, թե ինչ է լինելու և 1-2 տարի ինչ-որ արտոնություններ տվեցին, բոնուսներ, բայց այս օրը գալու էր և պետք է թանկացումները լինեին, քանի որ ԵԱՏՄ–ում երկրները ապրանք արտադրող երկրներ են և այդ ապրանքների պաշտպանության համար իրենք պետք է պաշտպանող մեխանիզմներ կիրառեն: Այս դեպքում բարձր մաքսատուրքեր են սահմանում: Իսկ Հայաստանը, քանի որ արտադրող չէ, նաև ճնշող մեծամասնությունը բերում է դրսից, նրա պարագայում թանկացումն էական կլինի»,-վերլուծեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ  «Ելք» դաշինքի անդամ և պատգամավոր, «Հանրապետություն»  կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անուն առ անուն ներկայացրել էր բազմաթիվ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների առաջիկա թանկացումները՝ տոկոսներով. դեղորայք.(դեղորայքի ներմուծման համար մինչև այժմ գործել է զրոյական մաքսատուրք) ԵԱՏՄ-ում այն դառնալու է 8-12.5 տոկոս, այսինքն՝ թանկանալու է  12.5 տոկոսով, շաքարավազ  (մաքսատուրքը 10 տոկոս էր, դառնալու է 40 տոկոս), այսինքն՝ շաքարավազը 30 տոկոսով է թանկանալու, թռչնամիս (ներմուծման մաքսատուրքը՝10 տոկոս է եղել, դառնալու է 25 տոկոս), արտասահմանյան մեքենաներ. (ներմուծման մաքսատուրքը 10 տոկոս է եղել, դառնալու է 25-200 տոկոս):

Գյուղտեխնիկայի ներմուծման համար մաքսատուրքը եղել է 0 տոկոս, ԵԱՏՄ-ում՝ 13 տոկոս: Մեքենաների, տրակտորների մեծ մասը Հայաստանը ներկրում է ոչ եվրասիական երկրներից, ու մաքսատուրքը 19 տոկոս դարձնելը գյուղատնտեսության վրա ուղղակի ազդելու է:

Այս պայմաններում, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանին թողնված է 2 ճանապարհ` կամ ԵԱՏՄ շուկայի անորակ արտադրանք, կամ բարձր մաքսատուրքերով այլ շուկաների արտադրանք:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մերոնք, բնականաբար, նախապատվությունը կտան առաջինին՝ թույլ չտալու համար աստղաբաշխական թանկացումներ, բայց մյուս կողմից, ԵԱՏՄ-ում  արտադրված ապրանքներն էլ, երբեմն, թանկ են լինում, անգամ ավելի թանկ, քան երրորդ երկրներից բերվածը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ Հայաստանի ներսում առկա արտադրությունն էլ է թանկանալու, քանի որ, բնականաբար, եթե հումքը բերում ես թանկ գներով, վերջնական արտադրանքդ էլ է թանկանալու:

Երրորդ խնդիրն այն է, որ  Հայաստանում երկար ժամանակ է, թոշակներ ու աշխատավարձեր չեն բարձրանում:

«Ես նկատի չունեմ մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացումը, այլ նկատի ունեմ՝ համատարած: Եթե հիշում եք, Հայաստանում աշխատավարձերի ու թոշակների ինդեքսավորում չկա, այս տարիների ընթացքում առանց ինդեքսավորմանը հղում կատարելու, մի քանի անգամ աշխատավարձեր են բարձրացրել: Իհարկե ոչ վերջին տարիներին, երբ անընդհատ ունեցել ենք գնաճ, բայց աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չենք ունեցել: Եվ դա բերելու է նրան, որ հասարակության  գնողունակությունը էլ ավելի է  ընկնելու»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Խիստ հոռետեսական կանխատեսումների ֆոնին Արմեն Մարտիրոսյանը մեջբերեց Ֆինանսների նախարարի այն հայտարարությունը, որ եկող տարի պետական պարտք –ՀՆԱ հարաբերակցությունն այնպիսին է, որ դրսից վարկեր ստանալու դժվարություն կարող է լինել:

«Իսկ դա նշանակում է նաև դոլարային դեֆիցիտ, առավել ևս, որ երկրից գումար է դուրս դոլարի տեսքով, ինչն էլ իր հերթին կարող է բերել դոլարի բարձրացման, որն էլ նորից կբերի ապրանքների գների բարձրացմանը: Սա էլ չորրորդ գործոնը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ամփոփելով՝«Հայաստանին լավ ժամանակներ չեն սպասում»:

Անդրադառնալով հարցին, թե քաղաքական մեծամասնությունը, որը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չի դիտարկվում, կրո՞ւմ է ժողովրդի աղքատացման ու հնարավոր արտագաղթի  համար քաղաքական պատասխանատվություն, Արմեն Մարտիրոսյանն ասաց.«Չեմ կարծում՝ իշխանության համար սա խնդիր է, մանավանդ որ իրենց գործիքակազմը բացարձակապես հասարակական վստահությունը չէ: Արդյունքում՝ հաջորդ ընտրություններին ընտրակաշառքը կարող է լինել ոչ թե 10 հազար դրամ, ինչպես այս անգամ էր, այլ 15 հազար, երևի թե: Եթե մինչ այս Հայաստանում ընդդիմություն մնա, միգուցե մի փոքր էլ ավելի, եթե ոչ, կարող է ընդհանրապես  ոչ մի բան չտան»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>