Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մեր երկրում կարագի գնի 50% աճն անհամեմատ ավելի քիչ է, քան միջազգային շուկաներում. ՏՄՊՊՀ պաշտոնյա (տեսանյութ)

$
0
0

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում շուկայում նկատվող կարագի գնի բարձրացմանը: 

«2016 թվականի սեպտեմբերից սկսած մեր երկրում կարագի գների շարունակական աճ է նկատվել, և ընդհանուր հաշվով այդ գնային բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով»,-ասաց նա և նշեց, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարագի գների բարձրացում է նկատվում:

Նա պարզաբանեց, որ Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների պաշտոնական տվյալներով՝ 2016 թ.-ից մինչև 2017 թ.-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կարագի արտահանման միջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով, ինչը շատ բացառիկ գնային բարձրացում է:

«Նույն ժամանակահատվածում մեր երկրում մանրածախ վաճառքի գները բարձրացել են ընդամենը 44-50 տոկոսով: Նախկինում եթե կարագի մեկ կիլոգրամը 2600 դրամ էր, այս պահի դրությամբ այն կազմում է 3800-4000 դրամ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով մեր երկրում նույնիսկ կարագի գների բարձրացումը անհամեմատ ավելի քիչ է, քան միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային բարձրացումներն են»,-ասաց նա:

Գնել Ալավերդյանն ասաց, որ հանձնաժողովը գնային փոփոխությունների միտումներին շարունակում է հետևել:

«Այս պահի դրությամբ կարագի գների բարձրացման հետ կապված մենք ոչ ադեկվատ գնային փոփոխություններ չենք բացահայտել։ Ավելին՝ շարունակում ենք հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկայում կապված գնային փոփոխությունների հետ հանձնաժողովը լրացուցիչ հաշվարկներ կիրականացնի և համապատասխան պարզաբանումներ կներկայացվեն»,-ասաց նա և նշեց, որ գնագոյացման հաշվարկի մեջ պետք է ամեն ինչ հաշվի առնել:

Վերլուծության վարչության պետն ասաց, որ առաջիկայում գնային փոփոխությունների հետ կապված որևէ կանխատեսում անելը տեղին չէ, քանի որ այդ գնային փոփոխությունները կախված են նրանից, թե ընկերություններն ինչ գներով ձեռք կբերեն կարագը, և այդ գները ինչպես կփոխվեն:

Նա նշեց, որ միջազգային շուկայում գնային հիմնական բարձրացումները պայմանավորվում են այն հանգամանքով, որ Նոր Զելանդիայում կաթնատվության ցուցանիշների փոփոխություններ են տեղի ունեցել, արտադրվող կաթի ծավալները նվազել են:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>