Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Եվրոպայից արտահանված վարակված հավկիթները հայտնաբերվել են 45 երկրում

$
0
0

Եվրահանձնաժողովում հայտնել են, որ Եվրոպայում արտադրված և արտահանված հավկիթներում ֆիպրոնիլի հետքերը հայտնաբերվել են աշխարհի 45 երկրում, այդ թվում՝ ԵՄ երկրների մեծ մասում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը:


Թունաքիմիկատներով վարակված ձվերը հայտնաբերվել են Կանադայում և Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ևս 18 պետություններում: Եվրոպայի երկրներից չեն տուժել միայն Խորվաթիան և Լիտվան:


Վարակված հավկիթները հայտնաբերվել են ի թիվս այլ երկրների նաև Լիբանանում, Ռուսաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Իսրայելում։


Նշվում է, որ սեպտեմբերի 5-ին Տալլինում ԵՄ անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարները քննարկել են սկանդալի պատճառները և վարակված արտադրանքի տարածումը կանխելու միջոցները:


Ավելի վաղ հաղորդվել է, որ եվրոպական թռչնաբուծական ֆաբրիկաներից ինսեկտիցիդներով՝ ֆիպրոնիլով վարակված հավկիթները հայտնաբերվել են ԵՄ 15 երկրում, ինչպես նաև՝ Շվեյցարիայում և Հոնկոնգում: 


Օգոստոսի 1-ին հավկիթների վարակված լինելու մասին հանրությանը հայտնի դառնալուց ի վեր, միլիոնավոր ձվեր և ձվերով պատրաստված ապրանքներ հետ են կանչվել եվրոպական խանութներից, ԵՄ-ում հարյուրավոր ընկերություններ են փակվել, իրականացվել է թռչնի զանգվածային սպանդ:


Ֆիպրոնիլն օգտագործվում է կենդանիների ու թռչունների՝ լվերից և ոջիլներից ազատվելու համար: Այն արգելված է օգտագործել Եվրամիության տարածքում սննդի համար նախատեսված կենդանիների ու թռչունների ֆերմաներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ այն կարող է վնասել մարդու երիկամները, լյարդը և վահանաձև գեղձը՝ մեծ քանակությամբ ուտելու դեպքում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>