Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Beeline-ի Կապի թանգարանը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար

$
0
0

Beeline-ը տեղեկացնում է, որ Կապի թանգարանը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը և փակ է լինելու այցելությունների  համար: Թանգարանում մեկնարկում է վերանորոգում, որի ավարտից հետո այն կրկին կբացի իր դռները բոլորի առջև:

Թանգարանի վերաբացման օրվա մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles