Հունական Լիփսի կղզին, որն ունի ընդամենը 600 բնակիչ, օրերս ստիպված է եղել հյուրընկալել գրեթե նույնքան զբոսաշրջիկ Թուրքիայից: Այս մասին գրում է t24.com.tr կայքը:
Կուրբան Բայրամի՝ մահմեդական աշխարհի համար սրբազան զոհաբերության տոնի առիթով Թուրքիայում մեկնարկած հանգստյան օրերին քաղաքացիների մեծ մասը նախընտրել է հանգիստն անցկացնել Հունաստանի կղզիներում:
Հանրահայտ Սանտորինի, Միկոնոս, Ռոդոս, Սամոս և այլ կղզիների հետ մեկտեղ՝ թուրք զբոսաշրջիկները չեն շրջանցել նույնիսկ ամենափոքր հունական կղզիները. 600 հոգանոց Լիփսի կղզում այժմ իր արձակուրդն է վայելում Թուրքիայից շուրջ նույնքան զբոսաշրջիկ:
Թուրքական պարբերականները նշել են, որ Կուրբան Բայրամի հետ կապված արձակուրդներն ամենից շատ ուրախացրել են հավանաբար հենց հույներին:
Նշենք, որ անցյալ տարի Թուրքիայից ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ է այցելել Հունաստան: Սպասվում է, որ այս տարի այդ թիվը շատ ավելին կլինի:
↧
Հունական կղզիներից մեկը բնակչության թվաքանակի չափով թուրք զբոսաշրջիկ է ընդունել
↧