Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ուորեն Բաֆեթը դարձել է Bank of America-ի խոշորագույն բաժնետերը

$
0
0

Ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը դարձել է ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ բանկի՝ Bank of America-ի խոշորագույն բաժնետերը:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, գործարքի իրականացման համար գործարարին պատկանող Berkshire Hathaway հոլդինգը ձեռք է բերել Bank of America-ի 700 մլն բաժնետոմսը: Berkshire-ը փոխանակել է բանկի՝ ընկերությանը պատկանող 5 մլրդ արժողությամբ արտոնյալ արժետոմսերը: Այժմ Բաֆեթին է պատկանում ֆինսական կազմակերպության բաժնետոմսերի 6.6 տոկոսը:

Berkshire ընկերությունը խոշոր բաժնետեր է հանդիսանում ևս մեկ ամերիկյան առաջատար ֆինանսական կազմակերպությունում՝ Wells Fargo-ում: Բացի այդ, Բաֆեթին է պատկանում միջազգային խոշորագույն ներդրումային բանկի՝ Goldman Sachs-ի խոշորագույն փաթեթը:

87-ամյա Բաֆեթը երկրորդ ամենահարուստ մարդն է մոլորակի վրա: Bloomberg-ի տվյալներով՝ նա զիջում է միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>