Քննարկվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նա նշել է, որ դա տնտեսական հարց է: «Իհարկե, այն ունի նաև քաղաքական կողմեր: Ամեն դեպքում՝ այդ ամենը կքննարկվի, արդյունքում կկայացվի որոշում»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ։ Թուրք նախարարը շեշտել էր, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ չվնասելով իր ու Եվրամիության միջև եղած մաքսային համագործակցությունը: