Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Եթե Բիձինա Իվանիշվիլին իր ունեցվածքը բաշխի Վրաստանի աղքատ բնակչությանը՝ աղքատներից յուրաքանչյուրը կստանա 13.756 դոլար. հետազոտություն

$
0
0

Եթե Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, բաշխի իր ամբողջ ունեցվածքը երկրի աղքատ բնակչությանը, աղքատներից յուրաքանչյուրը կստանա 13.756 դոլար, հայտնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին:


«Ռոբին Հուդի վարկանշային ցանկ» հետազոտության համաձայն՝ Վրաստանում կա միայն մեկ միլիարդատեր, և նրա կարողությունը 6 միլիարդ դոլար է։ Դա կբավարարեր 13.765-ական դոլար բնակչության աղքատ հատվածին վճարելու համար:


Նշվում է, որ Վրաստանի ՀՆԱ-ն կազմում է մեկ շնչի հաշվով 3.669 դոլար, և երկիրը վարկանշային ցանկում զբաղեցնում է 11-րդ տեղը:


Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 42 երկրում: Առաջին տեղը ցանկում զբաղեցրել է Կիպրոսը. եթե կղզու ամենահարուստ բնակիչը՝ Ջոն Ֆրեդերիքսոնը, իր 15 միլիարդ դոլարը բաժանի երկրի բնակչության ամենաաղքատ հատվածին, նրանցից ամեն մեկը կստանա 45.987 դոլար:


Երկրորդ տեղում է Շվեդիան, երրորդում՝ Թայվանը։


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>