Հնդկաստանի ապրանքային բորսան (Indian Commodity Exchange, ICEX) երկուշաբթի առաջինը ողջ աշխարհում սկսել է ադամանդների ֆյուչերսային պայմանագրերի աճուրդ իրականացնել:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս շաբաթ աճուրդն անցկացվելու է փորձնական ռեժիմում՝ կեսօրից մինչև 19:00-ն տեղի ժամանակով:
Հնդկական աղբյուրների հաղորդմամբ՝ փորձնական ժամանակահատվածում պետք է վերանան պայմանագրերի վերաբերյալ վերջին կասկածները: Իրական աճուրդները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին շաբաթը: ICEX-ը սահմանափակ փորձնական աճուրդներ է իրականացրել օգոստոսի սկզբին, իսկ աճուրդին մասնակցել են բորսայի 62 անդամն ու նրանց հաճախորդները:
Հետագայում աճուրդի կներկայացվեն եռամսյակային պայմանագրերը, որոնք կվերաբերեն 1, 0.5, 0.3 կարատանոց քարերին: