Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ գումար ծախսել այդ երկրում, գրում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:
Գործակալությունը նկատում է, որ թեև 2016թ.-ին հեղաշրջման փորձի ու ահաբեկչական բարձր վտանգի պատճառով Թուրքիայի զբոսաշրջությունը մեծ անկում ապրեց, սակայն այս տարի զբոսաշրջիկների թիվը կրկին աճել է, սակայն դրա փոխարեն նրանք սկսել են սահմանափակել իրենց ծախսերը:
Նշվում է, որ թեև 2017թ.-ի առաջին 6 ամսում զբոսաշրջությունը 15 տոկոս աճ է գրանցել՝ զբոսաշրջիկների ծախսած գումարի միջին ցուցանիշը 715 դոլարից իջել է 640-ի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2016թ.-ի ընթացքում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի ընդհանուր եկամուտը կազմել է 22 մլրդ 107 մլն ԱՄՆ դոլար, ինչը 10 մլրդ դոլարով պակաս է 2015թ.-ի տվյալից:
↧
Թուրքիայում զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ գումար ծախսել. «Սպուտնիկ»
↧