Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

40 տարի ավտոտնակում թողնված եզակի Ferrari-ն մտադիր են վաճառել 2 մլն եվրոյով (լուսանկարներ)

$
0
0

Աշխարհում գոյություն ունեցող Ferrari 365 GTB/4 Daytona Berlinetta Alloy by Scaglietti սպորտային մեքենայի միակ օրինակը, որն ավելի քան 40 տարի կանգնած է մնացել լքված ավտոտնակում, կվաճառվի RM Sotheby's աճուրդով:

 

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, ավտոմեքենան նախատեսվում է վաճառել 1.4-1.7 մլն եվրոյով, ի դեպ, հենց ներկայիս տեսքով՝ առանց վերականգնելու:

 

Ընդհանուր առմամբ, 1969-1973 թվականներին Ferrari ընկերությունը  365 GTB/4 մոդելի 1200 նմուշ է թողարկել, որոնցից 5-ը Scaglietti-ի հատուկ գերթեթև թափքով: Այդ մոդելները նախատեսված են եղել մրցարշավին մասնակցելու համար: Հինգ մոդելից միայն մեկն է հանձնվել ճանապարհային երթևեկությանը, որն էլ այժմ մտադիր են վաճառել:

 

Բազմաթիվ տերեր փոխելով՝ մեքենան արդյունքում հայտնվել է Ճապոնիայում, որտեղ էլ անշարժ կանգնած է մնացել 40 տարի:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>