Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ»,- ասել է նշեց ՀՀ նախագահը:
↧
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը
↧