Ամբողջ աշխարհում բնակարանի կարճաժամկետ վարձակալության Airbnb առցանց հարթակը ստիպված է եղել Բարսելոնայում քաղաքի իշխանությունների պահանջով հեռացնել բնակարանների անօրինական վարձույթի մասին հազար հայտարարություն: Այդ մասին ասված է մամուլի համար հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու տարի առաջ Բարսելոնայի քաղաքապետարանը նախաձեռնել է զբոսաշրջային ոլորտի բարեփոխում, իսկ անցած տարի քաղաքային իշխանությունները պարտավորեցրել են առցանց հարթակին վերահսկել՝ պահպանվում է արդյոք սեփականատերերի կողմից օրենքը՝ սպառնալով ընկերություններին կրկնակի խախտումների դեպքում տուգանել մինչև 600 հազար եվրոյով:
Ընդհանուր առմամբ, Airbnb-ն ստիպված է եղել հեռացնել 1036 հայտարարություն:
Միևնույն ժամանակ, քաղաքապետարանը հայտնաբերել է անօրինական վարձով տրվող բնակարանների մոտ 6,2 հազար առաջարկ: Այդ բնակարանների մի մասը հայտնաբերվել է տեղի բնակիչներից քաղաքապետարանի ստացած բողոքների շնորհիվ: