Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ՎիվաՍել-ՄՏՍ. ինտերնետի նոր փաթեթներ՝ նոր հնարավորություններ

$
0
0

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Data 3500», «Data 5500», «Data 7500» և «Data 10500»  նոր ինտերնետ փաթեթները, որոնք հնարավորություն են տալիս 30 օր շարունակ օգտվելու Հայաստանում ամենաընդարձակ՝ 3G և 4G ցանցի առավելություններից՝ ֆիքսված վճարի դիմաց: Ներկայացված սակագնային պլաններին 12  կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ» USB մոդեմը, «ՄՏՍ Hay-Fi» կամ «ՄՏՍ Wi-Fi» երթուղիչը տրվում է անվճար:

Փաթեթի (համապատասխանաբար` 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ կամ 100 ԳԲ) շրջանակներում տրամադրվող ինտերնետի ծավալը մինչև վավերականության ժամկետի (30 օր) ավարտը սպառելու դեպքում, կախված հաշվի ընթացիկ սահմանաչափից, ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ ընդամենը 1000 դրամի դիմաց:



«Թվայնացված աշխարհում ինտերնետ հասանելիության ծառայությունները դարձել են կյանքի անբաժանելի մասը: Հնարավոր չէ պատկերացնել մեր օրն առանց սոցիալական ցանցերի կամ համացանցի վրա հիմնված այլ ծառայությունների: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ժամանակի պահանջներին համապատասխան և իր բաժանորդներին ընձեռում է լավագույն հնարավորություններն ու լուծումները՝ գործարար հաղորդակցության, ժամանցի և կրթության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles