Փորձագետները հայտնել են 2017 թվականի առաջին կիսամյակում եվրոպական շուկայում ամենավաճառված մեքենաները։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ Autocar-ին հղումով, վարկանիշի առաջատար է դարձել գերմանական Volkswagen Golf-ը, որին նախապատվություն է տվել մոտ 237.000 վարորդ։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Renault Clio-ն, սակայն նրա ցուցանիշը զգալի ցածր է առաջատարից՝ այն ընտրել է 184.000 վարորդ։
Եռյակը եզրափակում է Volkswagen Polo-ն՝ 171.000 ցուցանիշով։
Թոփ-տասնյակը՝
1. Volkswagen Golf- 237.405,
2. Renault Clio- 183.994,
3. Volkswagen Polo-171.554,
4. Ford Fiesta-156.424,
5. Opel Corsa- 138.703,
6. Nissan Qashqai-136.239,
7. Opel Astra-133.709,
8. Peugeot 208-132.103,
9. Volkswagen Tiguan-127.392,
10. Skoda Octavia-120.020։